Պակիստանի հարավ- արևմուտքում ահաբեկչության զոհերի քանակը հասել է 128-ի
Պակիստանի հարավ- աևմուտքում Բելուջիստան նահանգում ուրբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Agence France-Presse-ը։
Ավելի վաղ հայտնել են 70 զոհվածների ու 120 վիրավորների մասին։
Մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր կազմակերպել Մասթունգ օկրուգում՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախօրեին ընտրողների հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու։ Զոհվել է այդ թվում օրենսդրական մարմնի պատգամավորի թեկնածու Նավաբզադա Սիրաջ Ռաիզանին՝ Բելուջիստանի Ժողովրդական կուսակցությունից։ Պակիստանում ընտրությունները նշանակված են հուլիսի 25-ին։