ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Հարավային Սուդանին զենք մատակարարելու արգելքի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը կողմ է քվեարկել Հարավային Սուդանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգո սահմանելուն: ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևի նախագծին աջակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9 անդամ, 6-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ինչպես քվեարկությունից առաջ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, Հարավային Սուդանում ծայրահող ծանր իրավիճակ է, և առաջարկվող բանաձևը «էմբարգո է նախատեսում Հարավային Սուդանին զենք մատակարարելու վրա, ինչպես նաև՝ պատժամիջոցներ ֆիզիկական անձանց նկատմամբ»:
Փետրվարին ԱՄՆ-ն որոշում էր կայացրել արգելել հարավային Սուդանին ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը և այլ երկրներին կոչ էր արել հետեւել իր օրինակին: