Նահապետ Գևորգյանը լքել է Հանրապետական կուսակցությունը
Նահապետ Գևորգյանը դուրս է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կուսակցության անդամ Ռուբեն Թադևոսյանը:
Նա նշեց, որ Գևորգյանը դիմումը մի քանի օր առաջ է ներկայացրել, այն իր մոտ է: Թադևոսյանը, սակայն, չհայտնեց, թե ինչ պատճառաբանությամբ է պատգամավորը դուրս եկել ՀՀԿ-ից: