Մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք՝ գրպաններից 10 միլիոն եվրո կթափվի. Փաշինյանի պարզաբանումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ գործընկերներից մեկի հետ ԵՄ-ի կողմից տրվող աջակցության մասին խոսակցությունը:
«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի: Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,- գրել է նա: