Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել սլացիկ ոտքերը
Քարդաշյան քույրերից ավագին՝ Քորթնիին, որը ժամանակ առ ժամանակ ամառային հանգիստն է վայելում Իտալիայում, նկատել են Բեւեռլի Հիլզում: Գեղեցկության սրահ գնալիս աստղը նախընտրել է առօրեական հագուստ կրել:
39-ամյա Քորթնին ընդգծել է սլացիկ ոտքերը՝ ընտրելով սպորտային կիսատաբատ, որն ընդգրկել է հեռուստաաստղի մարմինը: Keeping Up With The Kardashian շոուի աստղը ամբողջացրել է հանդերձանքը՝ կիսատաբատը համադրելով հասարակ, սպիտակ շապիկի ու սեւ գլխարկի հետ:
Քորթնիի լուքի վերջին դետալները սպորտային կոշիկներն ու փոքրիկ պայուսակն են: Ի դեպ, վերջինս համարվում է այս ամառվա «Must have» իրերից, ինչը նշանակում է, որ այն չափազանց թրենդային է: