Աղբամանները Փաշինյանի դուրը չեն եկել, բայց Մեղրիի արևին այլ աղբաման չի դիմանում. ՊԵԿ նախագահ
«Մեղրիի մաքսակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում չի արձանագրել, ուղղակի աղբամանները դուրը չի եկել»,-այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աղբամանները մետաղյա են եղել, որովհետև Մեղրիի արևին այլ աղբաման չի դիմանում:
Նրա խոսքով, մոտ երկու տարի է Մեղրիի մաքսակետի ամբողջական վերակառուցման ծրագիր է քննարկվում. «Մասնագետներն եկել, ասել են, որ անգամ կապիտալ շինարարություն իրականացնելտ ռացիոնալ չէ: Մեղրիի մաքսակետը պետք է ամբողջությամբ վերակառուցվի, նոր մաքսակետ պետք է կառուցվի:
Երբը կախված է նրանից, թե մենք վարկային միջոցներ մեր միջազգային գործընկերները կտրամադրեն, թե ոչ: Կային ծրագրեր, որոնցից մեկը մեր կառավարությունը մերժեց, որովհետև թանկ վարկային միջոցներ էին տրամադրվում: Մենք հիմա քննարկում ենք այլ վարկային միջոցների ներգրավում: մեղրիի մաքսակետի ամբողջական վերակառուցման ծրագիր կա, որն անպայման պետք է իրականացվի: Իսկ վարչապետի տեղն ով էլ լիներ, դժգոհ կլիներ, որ Մեղրիի մաքսակետի վիճակը լավը չի, ինչքան ուզում ես մաքսրի, նախապատրաստի»: