Արմեն Սարգսյանը Մոսկվայում կհետևի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 13-ին, մեկնել է Մոսկվա:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին: