Պաշտոնաթող Տարոն Մարգարյանը՝ հանձնաժողովի կազմում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 11-ի որոշմամբ հաստատվել է Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև Երևանի՝ արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Փաստաթղթում նրա անուն-ազգանվան դիմաց փակագծերում գրված է՝ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ քաղաքապետը հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 9-ին:
Հանձնաժողովի կազմում են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: