Ի՞նչ ունեցվածքի տեր է Տավուշի նորանշանակ մարզպետը
Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանը 2018 թվականի հունիսի 30-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք Ղալումյանը հայտարարագրել է 4 հողամաս և մեկ առանձնատուն: Ըստ հայտարարագրի՝ Ղալումյանն ունի 2 բեռնատար ավտոմեքենա «KRAZ 256» եւ «GAZ 3302» մակնիշների:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Ղալումյանը դրամական միջոցներ չի ունեցել: Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը, Տավուշի մարզպետը ունեցել է 150 հազար ռուբլու չափով եկամուտ, որը ստացել է նվիրատվության կարգով: