Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը՝ համաշխարհային տնտեսությունների շարքում
2017-ին Հայաստանը համաշխարհային տնտեսությունների վարկանիշում ՀՆԱ-ի ծավալով 133-րդն է (113737 մլն դոլար) ցուցանիշով: Այս մասին վկայում են Համաշխարհային բանկի տվյալները:
Ռուսաստանը 2017 թվականին ՀՆԱ-ի ծավալով համաշխարհային տնտեսության վարկանիշում զբաղեցրել է 11-րդ տեղը: Ռուսաստանի ՀՆԱ-ն 1.28 տրիլիոնից աճել է մինչև 1.58 տրիլիոն դոլար:
Առաջին տասնյակում փոքր փոփոխություններ են տեղի ունեցել: ԱՄՆ-ն ՀՆԱ-ի ծավալով նախկինի պես առաջին տեղում է՝ 19.4 տրիլիոն դոլար, երկրորդ տեղում է Չինաստանը (12.2 տրիլիոն դոլար), իսկ երրորդում` Ճապոնիան (4.9 տրիլիոն դոլար): Հնդկաստանն առաջ է անցել Ֆրանսիայից և զբաղեցրել է վեցերորդ տեղը, իսկ Բրազիլիան բարձրացել է ութերորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Իտալիայից: Հինգերորդ տեղում է Գերմանիան՝ 4.2 տրիլիոն դոլարով: