ՊՆ նախկին փոխնախարարի՝ առաջին թռիչքը՝ որպես երկրորդ օդաչու (տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ Զաքարյանը օդանավի մեջ երկրորդ օդաչուի պարտականություններ է կատարում:
Տեսանյութին կից Զաքարյանը գրել է. «Իմ առաջին թռիչքը՝ որպես երկրորդ օդաչու։ Իսրայել 13 հուլիսի 2018թ. թռիչքի ուղղությունը՝ Բերշեվա-Արադ-Բերշեվա ( Մեռյալ ծովի վրայով)»։