Արմեն Գրիգորյանն Արցախում հանդիպել է ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Արցախում հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:
Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով՝ աշխատանքային հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարի հետ քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը, ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ էր ունեցել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ խորհրդարանի խմբակցությունների հետ: