«Սասնա ծռերից» երկուսի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց
«Սասնա ծռերի» 2 անդամների՝ Վարդան Գերավետյանի և Թորոս Թորոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց դատարանում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր պաշտպաններն իրենց միջնորդեցին ամբաստանյալներին ազատ արձակել՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց կամ գրավ:
Մեղադրող կողմը չի առարկել ներկայացված միջնորդության դեմ։ Միջնորդություն է ներկայացվել նաև դատաբժշկական փորձաքննություն նշանակել ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի վերաբերյալ։
Այս միջնորդությանը նույնպես մեղադրող կողմը չառարկեց: