Պատրաստ եմ լինել Հայաստանում չինական ներդրումների երաշխավորը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Երկկողմ վստահության վրա հիմնված ամուր գործընկերություն‚ միջկուսակցական հզոր կապեր‚ առևտրաշրջանառության չօգտագործված ներուժ և անձնական երաշխավորությամբ ամրագրվող ներդրումային հեռանկարներ: Այս և այլ հարցեր ներառող օրակարգով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ:
Ողջունելով դեսպանին‚ ԲՀԿ ղեկավարն ընդգծել է‚ որ Չինաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է և վստահություն է հայտնել‚ որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության և ԲՀԿ-ի միջև փոխգործակցությունը առաջիկայում էլ ավելի կսերտանա:
Մանրամասները՝ տեսանյութում: