ԱԺ-ում 4 քաղաքական ուժերը քննարկում են ընտրական օրենսգրքի փոփոխությունները.ուղիղ
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն հուլիսի 13-ին իր հերթական նիստն է անցկացնում:
Նախորդ նիստերում իրենց առաջարկներն են ներկայացրել խորհրդարանական բոլոր 4 ուժերի ներկայացուցիչները, իսկ նախորդ նիստին ներկա էր վարչապետըին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: վերջինս ներկայացրել իրենց հանձնաժողովում քննարկված առաջարկները:
Հատկանշական է, որ մինչևօրս պարզ չէ, թե այս երկու հանձնաժողովները ընտրական օրենսգրքի երկու առանձին նախագի՞ծ են ներկայացնելու, թե միասնական նախագծի են հանգելու:
Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ իրենք անպայման նախագիծ են ներկայացնելու, և այն առևտրի առարկա չի լինելու քաղաքական ուժերի հետ:
ԱԺ ուժերի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ճիշտ կլինի միասնական դիրքորոշում ձևավորել՝ կոնսենսուսի հանգելով:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս թնջուկը, կերևա ապագայում: Դանիել Իոաննիսյանն ասել է նաև, որ ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին Ընտրական օրենսգրքի իրենց տարբերակը պատրաստ կլինի: