«Փյունիք» -ի հաղթանակը պատմական էր. Կոնստանտին Գենիչը
Երևանի «Փյունիկը» հուլիսի 12-ին իր ելույթները սկսեց Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում:
Երևանյան ակումբի մրցակիցը մակեդոնական «Վարդարն» էր: Առաջին խաղը կայացավ «Հանրապետական» ստադիոնում, որտեղ Անդրեյ Տալալաևի ֆուտբոլիստները հաղթեցին 1:0 հաշվով:
Twitter-ի իր էջում անդրադարձել է ռուս հայտնի սպորտային մեկնաբան Կոնստանտին Գենիչը.
«Գուցե սա միայն սկիզբն է, բայց հաղթանակն իրոք պատմական է: Ուրախ եմ Տալալաևի համար»: