Կանադայում ամուսնալուծությունների համար առցանց հավելված են թողարկել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ընդհանուր երեխաներ չունեցող ամուսինները, կկարող են հավելվածի միջոցով առցանց ձևակերպոլ իրենց ամուսնալուծությունը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CBC-ին:
Նոր ֆունկցիայից կարելի է օգտվել, եթե ամուսնալուծության որոշումը համատեղ է ընդունվել և ամուսինների միջև ֆինանսական աջակցության, գույքի ու պարտքերի բաժանման վերաբերյալ տարաձայնություններ չկան:
Բրիտանական Կոլումբիայի իշխանությունների տվյալներով՝ նահանգում 10.000 ամուսնալուծության դեպքերի 30 տոկոսը տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: Սակայն փաստաթղթաշրջանառության բարդ համակարգի պատճառով թղթերի լրացման հարցում հաճախ սխալներ են առաջանում, ինչի պատճառով ամուսնալուծության գործընթացը ձգձվում է:
Իշխանությունների կողմից ներկայացված հավելվածը թույլ է տալիս կրճատել ամուսալուծության գործընթացը մինչև 30 րոպե: