«Փյունիկը» Երևանում հաղթեց «Վարդարին»
Երևանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հաղթեց մակեդոնական «Վարդարին»։ «Հանրապետական» ստադիոնում գրանցվեց 1։0 հաշիվը։ Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց հայկական ակումբի նորեկ, կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։
Հյուրերի կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը վնասվածքի պատճառով փոխարինվեց երկրորդ խաղակեսում։
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Մակեդոնիայում։
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Փյունիկ» - «Վարդար»՝ 1։0
Մոհամեդ Կոնատե, 28