Բաքվի սադրանքները լուրջ կասկածի տակ են դնում նրա հանձնառությունը խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ում (տեսանյութ)
Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: