Սա մարդկանց համար ա, եղբայր, ոչ թե՝ ջիպերի. Պն ավտոմեքենան կայանել են մայթի վրա (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Ստեփանյանը նկար է հրապարակել‚ որտեղ ՊՆ ավտոմեքենան Տերյան փողոցում կայանված է եղել ոչ թույլատրելի հատվածում՝ մայթին:
«ՊՆ 0008 Մ-ը ո՞ւմ մեքենան ա։ Վարորդին ոնց բացատրենք, որ մայթը պետքա տարբերեր պոլիգոնից, սա մարդկանց համար ա, եղբայր, ոչ թե ջիպերի։ Տերյան փողոց»‚- գրել է նա: