Հետախուզվող 26-ամյա Լիանային հայտնաբերել են Տաշիր քաղաքում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների եւ վետերանների կողմից իրականացված համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 13.20-ին, Տաշիր քաղաքի Անի թաղամասի թիվ 12 շենքի դիմացից հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Լիանա Վ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը), 178-րդ հոդվածի (Խարդախությունը), 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքներով դատաքննությունից խուսափելու համար:
Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: