«Սպայկա»-ն սկսում է դեղձի մթերման գործընթացը Նոյեմբերյանում
«Սպայկա»-ն առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում, այս մասին հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Էդվարդ Անտինյանը։
«Հաշվի առնելով գյուղատնտեսական ակտիվ շրջանում մթերումների հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ «Սպայկա«-ն, աշխատելով իր բնականոն ռիթմով, առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում։
Այնուհետև, համաձայն ընկերության կողմից հաստատված ընթացակարգի, դեղձի մթերումները կշարունակվեն Արարատյան դաշտավայրում։
Հետագայում, ըստ ընկերության կողմից սահմանված գրաֆիկի, նախատեսվում է նաև սև սալորի, խաղողի և խնձորի մթերումը։ Այդ ուղղությամբ ընկերության կողմից ժամանակին կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն», - Facebook-ի իր էջում գրել է Անտինյանը։