ՃՈ խախտումները բոլորը «Ժիգուլի»-ներո՞վ են կատարել. Բաբուխանյան
ՃՈ տուգանքների համաներում վերաբերում է 150 հազար մարդու, նրանցից քանի՞սն են աղքատ, քանիսն են հարուստ, բոլորը «Ժիգուլի»-ներո՞վ են կատարել խախտումները, 100-150 հազարանոց մեքենաներով չե՞ն կատարել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքները համաներելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նրա խոսքով, ցանկացած համաներում պետք է ունենա իր փիլիսոփայությունը, թե դրանով ինչ մեսիջներ են ուղարկվում հասարակությանը. «Մենք սրանով ասում ենք՝ ժողովուրդ, եթե դուք չեք վճարել ոչինչ, իսկ ով վճարել է՝ էլի ոչինչ: Նաեւ նշված չէ, որ սա ուղղված է աղքատ խավերին, կամ հաշմանդամներին, կամ թոշակառուներին, կամ հաշմանդամներին: Մենք սրանով տաքսի ծառայությունների տերերին լավություն ենք անում, որովհետեւ տուգանքների մեծ մասը տաքսիների վրա է գալիս: Մենք առաջարկում իէնք, որ բարեխիղճ վճարող վարորդներին տանք վաուչերներ: Վճարել ես, ապրես, դու սխալ չես արել, ապագայում կհաշվանցվի քո կատարելիք տոգանքները: Ինչու կառավարությունը սա չընդունեց: Եկեք հավասար համաներում անենք»,-հայտարարեց Բաբուխանյանը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ արձագանքեց, որ եթե բարեխիղճ վարորդնեռրին վաուչեր բաժանվի, կստացվի, որ մարդը գրպանում ունի, ասենք 100 հազար դրամի վաուչեր եւ կարող է հանգիստ խախտում անել: «Ասենք, կարմիր լույսի տակով կարող է անցնել, ոչինչ, 100 հազար դրամի վաուչերից 20 հազարը կպակասի, 80 հազարի խախտում էլ դեռ կարող է հետագայում անել»,-ասաց նա: