Սասուն Միքայելյանը չի առաջադրի իր թեկնածությունը Երկրապահի նախագահի պաշտոնում
Ես ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի թեկնածուին ինքը չի որոշում, անդամներն են որոշում, ովքեր համագումարում կառաջադրեն իրենց թեկնածուին, ուստի դժվարացավ ասել՝ արդյոք Արամ Սարգսյանի թեկնածությունը կառաջադրվի, թե ոչ:
«Ես կմասնակցեմ համագումարին, բայց թեկնածու չեմ առաջադրի, ես ասել եմ դրա մասին, ես իմ դերակատարությունն ունեցել եմ երկրապահում, 2004թ.-ին, որ տեսա, որ երկրապահն ուրիշ ճանապարհով է գնում, դուրս եկա, որովհետև անհնարին էր այդտեղ բան ուղղել»,- նշեց Ս. Միքայելյանը:
Պատգամավորը կոչով դիմեց նաև իր մարտական ընկերներին. «Մտել են պաշտոնավազքի մեջ: Մենք պետք է երկրապահը վերականգնենք»: