Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամը մինչ օրս տեղյակ չի եղել, որ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական է տվել
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցութան անդամ Լևոն Իգիթյանը տեղյակ չի եղել, որ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական է տվել։ Այս մասին նա նշեց այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում։
«Երբ պաշտոնապես կհայտարարի, այն ժամանակ կմեկնաբանեմ»,-նշեց նա։
Դիտարկմանը, որ նա պաշտոնապես արդեն հայտարարել է, Իգիթյանը նշեց․ «Նոր ձեզանից լսեցի»։
Հարցին, թե ինչու է եկել այսօրվա արտահերթ նիստին, նա պատասխանեց․ «Չգիտեմ, կմտնեմ, կասեն։ Ի՞նչ է եղել»։
Իգիթյանը պնդեց՝ ինքը շատ զբաղված մարդ է․ «Ես ձեզանից եմ լսում քաղաքապետի հրաժարականի մասին, իսկ ձեզանից լսելը ստույգ տեղեկություն չէ։ Ես այնքան գործ ունեմ, հիմնարկում լիքը մտածելու բան ունեմ»,-դիմեց նա լրագրողներին։