ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չունի. Թեհմինա Վարդանյան
ՀՀԿ խմբակցությունը այս պահի դրությամբ քաղաքապետի թեկնածու չունի։ Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:
«Ես այն կարծիքին են, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի առաջադրի քաղաքապետի թեկնածու և այս պահի դրությամբ նրանք չունեն թեկնածու»,–նշեց նա։
Հարցին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ եղե՞լ են, նա բացասական պատասխանեց. «Ո՛չ, այդպիսի քննարկումներ չեն եղել»։
Ավելի վաղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նա Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից։
2013 թվականին Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը՝ 2013թ. —ին «Ավելի լավ Երևան» կարգախոսով:
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մի շարք ակտիվիստներ մի քանի օր շարունակ քաղաքում բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։