20-ամյա Քայլի Ջենները՝ «Forbes» ամսագրի շապիկին (լուսանկար)
Քայլի Ջեններն անդրադարձել է «Forbes»-ի շապիկին հայտնվելու իրադարձությանը իր Instagram-յան միկրոբլոգում՝ հրապարակելով ամսագրի շապիկի լուսանկարը և դրան կից գրելով. «Հավատս չի գալիս, որ ես հրապարակում եմ իմ պատկերով Forbes-ի շապիկի լուսանկարը: Ես անչափ շնորհակալ եմ: Ես օրհնված եմ, որ իմ աշխատանքն է ամեն օր անել այն, ինչ սիրում եմ: Ես նույնիսկ չէի էլ կարող երազել այդ մասին»: