ՇՊՀ-ի հաշվին՝ բուլկու և կարկանդակի արտադրամաս. նոր սկանդալային բացահայտումներ՝ Շիրակի պետհամալսարանում
Քաղաքագետ, ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր սկանդալային բացահայտումներ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության կողմից Շիրակի պետհամալսարանում. անօրինականությունների հեղինակը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է:
Այս ճարպիկ պաշտոնյան ՇՊՀ-ի հաշվին բուլկու և կարկանդակի արտադրամաս է բացել և որևէ օգուտ չի տվել բուհին: Ընդհակառակը, բուհի հաշվին պահել է 4 աշխատակցի՝ վճարելով մոտ 3 միլիոն դրամ աշխատավարձ և վճարել 800 հազար դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար:
Նույն լկտիությունը Մինասյանը կազմակերպվել է բուհի բուֆետում; ՇՊՀ-ի բյուջեին մի լումա օգուտ չտալով սույն նախկին ռեստորանատերը 26 միլիոն դրամ է ծախսել բուֆետի ծախսերը հոգալու համար (առանց գնված պարենի); Հետաքրքիր է,ու՞մ հաշվին է այս խրախճանքը կազմակերպվել:
Հ.Գ.Այս թեմային մանրամասն կանդրադառնամ: Հետաքրքիր է,ՀՀ Գլխավոր դատախազի սանիկը՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը կրկին մի 6 ամիս կսպասի նոր «ուսումնասիրությունների» արդյունքում քրեական գործ կհարուցի»: