ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա. Փաշինյան
Հայաստանը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծմանը` հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա, Բրյուսելի «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը: