«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է՝ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտարարել են, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից՝ անդրադառնալով հուլիսի 11-ին բնակիչների կողմից Վարդենիս-Մարտակերտ մայրուղին փակվելու դեպքի առնչությամբ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում, հետևաբար ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Վեոլիա Ջուր»-ը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ նման չստուգված լուրերի հրապարակումից՝ ընկերության վարկը կամա թե ակամա չվտանգելու համար: