Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Հանդիպման մեկնարկին Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին ասել է՝ ուրախ է, որ հանդիպում են այստեղ և հանդիպելու են նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովի շրջանակներում։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին՝ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։
Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կմեկնի Եվրոպական հանձնաժողովի Բառլեմոն շենք, որտեղ կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։