Վահրամ Բաղդասարյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին
«Ո՞վ է ասել կառաջադրենք, կամ չենք առաջադրի, դեռ չենք քննարկել, քննարկենք կասենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի թեկնածու թե ոչ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իմաստ ունի՞, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը վայելում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Բաղդասարյանը նկատեց, որ ՔՊ-ն Երևանի ավագանում մեծամասնություն չունի:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ 8 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ղեկավար մարմնի՝ ԳՄ-ի անդամ Տարոն Մարգարյանը: Թե ով է փոխարինելու Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում՝ դեռ հստակ չէ: