Ժողովուրդ ջան, ես բոլորովին դեմ չեմ իմ նմանությամբ տիկնիկով ներկայացմանը. Արարատ Միրզոյան
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող լուրերին, թե Տիկնիկային թատրոնի ներկայացումը արգելվել է այն պատճառով, որ տիկնիկը նման է եղել նրան:
«Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում։
Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին։
Հ․Գ․ Ի դեպ, ժողովուրդ ջան, ես բոլորովին դեմ չեմ իմ նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կաշխատեի գնալ )) »,- գրել է Միրզոյանը: