«Սասնա ծռերը» երկու ձեռքով կողմ են ժողովրդի ընտրած թեկնածուին. «Սասնա ծռերի» անդամ (տեսանյութ)
Հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռերի» անդամ Մխիթար Ավետիսյանն ասաց, որ ակտիվ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ոչ որպես պատգամավորի թեկնածու:
«Ես ակտիվ մասնակցելու եմ ընտրություններին, սակայն ոչ որպես պատգամավոր, քանի որ գրանցում չունեմ»,-ասաց նա՝ նշելով, որ «Սասնա ծռերի» այլ անդամների ինքը տեսնում է խորհրդարանում:
Լրագրողի հարցին, թե ՊՊԾ գնդի գրավման օրերին, խմբի անդամները վատ էին արտահայտվում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ այժմ գովերգում են նրան, ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, Ավետիսյանն ասաց, որ բոլորն էլ տեսնում են, թե ինչի հետ է կապված այս փոփոխությունը:
«Այն ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա այլ իրավիճակ է, միշտ պետք է կարողանաս սթափ գնահատել իրավիճակի փոփոխությունը: Այսօր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլ արեց, հասավ մեծ հաջողության, թավշյա հեղափոխության: «Սասնա ծռերը» ժողովրդի ընտրած թեկնածուին, պարզ է, որ երկու ձեռքով կողմ են և պաշտպանելու են»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: