Փաշինյանի այցը Բրյուսել շատ կարևոր է. արտգործ նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել շատ կարևոր է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն կոչերը, թե Նիկոլ Փաշինյանը չպետք է մասնակցի ՆԱՏՕ գագաթնաժողովին։
«Փաստ է, որ նա մեկնել է, մասնակցելու է, և կարծում եմ՝ դա շատ դրական է, իսկ արդյունքները մոտ ժամանակներս կերևան»,- հավելեց Քոչարյանը:
Հարցին՝ ԱԳ փոխնախարարը որևէ մտավախություն չունի՞ այդ առնչությամբ, նա պատասխանեց. «Եկեք արդյունքներով առաջ շարժվեք։ Եթե մտավախություններով առաջ շարժվես, ոչ մի քայլ չպետք է անես»։