Տարոն Մարգարյանն այն մարդը չէ, որ կոռուպցիայով զբաղվի. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Տարոն Մարգարյանի առումով դեռևս կոռուպցիա չի բացահայտվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Հանցագործության տարբեր ձևեր կան: Մարդը եթե հանցագործն է, այդ մարդը երբեք իր հանցագործությունն ուրիշի վրա չի տարածում, ինքն էլ պատասխան է տալիս: Ես կուզենայի, որ կոռուպցիոն չլիներ: Կարծում եմ՝ Տարոն Մարգարյանն այն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր»,-ասաց նա:
Հարցին, այդ ինչպե՞ս է ստացվել, որ Տարոն Մարգարյանը մի քանի շքեղ առանձնատուն ունի, իսկ օրինակ դուք չունեք, Գալուստ Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ նման մոտեցում չեմ ունեցել իրականության նկատմամբ: Ես ընդամենը աշխատել եմ ԱԺ-ում և որևէ բիզնեսով չեմ զբաղվել: Եթե մարդիկ շատ բիզնեսով են զբաղվում, որքան մեծ բիզնեսով զբաղվեն մեր հասարակության մեջ, այնքան պետությունն ամուր կլինի: Խնդիրն այն է, որ կոռուպցիա չլինի»:
Մանրամասն՝ տեսանյութում: