Միհրան Պողոսյանի որդին կշարունակի ուսումը Լոնդոնում. զինծառայողների մասին նրա նոր նախագիծը ԱԺ-ն ընդունեց
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ երկու փոփոխություն առաջարկվել է նախարարության կողմից, մեկ փոփոխություն առաջարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի կողմից:
Բալայանի խոսքով ՝ Երեք փոփոխություններն էլ ունեն անձի իրավական կարգավիճակը բարելավող նպատակ:
Առաջին փոփոխությունն այն է, որ եթե ընտանիքում կա զոհված անդամ` հայր, մայր, քույր, եղբայր, իսկ զինծառայության տարիքի հասած քաղաքացին էլ տան միակ արու զավակն է, ապա նա կազատվի զինծառայությունից:
«Ներկա կարգավորմամբ` եթե անձը սովորում է հանրակրթական դպրոցում եւ չի ավարտել իր ուսումնառությունը, նա ենթակա է զորակոչման: Առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում անձին հրնարավորություն է տրվում անկախ զորակոչային տարիքը լրանալու հանգամանքից, մեկ անգամ կառավարությանն անհատական որոշմամբ ստանալալ տարկետում մինչեւ ուսումնառության ավարտը»,- ասաց Բալայանը` ներկայացնելով երկրորդ փոփոխությունը:
Իսկ երրորդ փոփոխությունն առաջարկել է մշտական հանձնաժողովը: «Օրենքն ընդունվելու դեպքում հնարավորություն կտրվի այն ուսանողներին, որոնք ընդունվել են տարկետման իրավունքով բակալավրի կրթական ծրագրով, սակայն նրանք այդ ժամանակ եղել են 17 տարեկան եւ չի ձեւակերպվել նրանց տարկետման իրավունքը, մարզային հանձնաժողովներին իրավունք է տրվում տալ եզրակացություն, որոնց հիման վրա արդեն Պաշտպանության նախարարի հրամանով նրանց ուսումնառության ժամանակահատվածով կտրվի տարկետման հնարավորություն»,- ասաց նա:
Հարակից զեկուցող ՀՅԴ-ական պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը քննարկվել է նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ միաձայն կողմ է քվեարկվել: Նա նշեց, որ բոլոր փոփոխությունները շատ կարեւոր են եւ ինչ-որ տեղ նաեւ ուշացած, ապա առաջարկեց պատեհ պահին դնել քվեարկության եւ կողմ քվեարկել այս նախաձեռնությանը
Ի դեպ, այս փոփոխության հեղինակը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն է: Նա նախագիծը բերել էր ԱԺ միայն այն բանի համար, որ որդին շարունակի Լոնդոնում կրթությունը:
Այս նախագիծն դնդունվեց առաջին ընթերցմամաբ: