Քաղաքացուն աղանդավոր պիտակելը միջնադարյան խավարամտության վառ դրսևորում է.Կարպիս Փաշոյան
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակը՝ Կարպիս Փաշոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում շրջանառվող այն լուրերին, թե պետական ապարատում աշխատող որոշ անձինք այլ հավատքի ներկայացուցիչներ են. մանսնավորապես՝ խոսքը վերաբերում է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանին, ով հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է:
«Կրոնական կողմնորոշումից ելնելով քաղաքացուն աղանդավոր պիտակելը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև՝ միջնադարյան խավարամտության վառ դրսևորում: Ի դեպ ձեևակերպումն այդ նաև հակագիտական է:
Հայկական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը սահմանադրական կարգը վերադարձրեց քաղաքացիներին: Եվ ուրեմն եկեք պահպանենք այդ նույն սահմանադրության բարձրագույն արժեքները, այս դեպքում՝ քաղաքացու խղճի և դավանանքի ազատության իրավունքը»,- գրել է Փաշոյանը:
: