Ճշգրտված չէ 13.7 մլրդ-ի ներման գումարի չափը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
Հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
«Եթե 2012-16 թվականները կարող էր իր մեջ սոցիալականության բաղադրիչ կրել, ապա 2017թ.-ը՝ ոչ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց հանձնաժողովում քննարկման առարկա է դարձել, թե ինչպես պետք է անել, որ բարեխիղճ վճարողների տուգանքների ինչ-որ վերադարձ նախատեսվի:
Նրա խոսքով՝ համաներումն առաջին անգամ չէ. «Մինչև 2012 թվականը բոլոր տույժերն ու տուգանքները ներվել են 2014 թվականի դեկտեմբերին բերված օրենքով»:
«Կարծում եմ, որ ճշգրտված չէ 13.7 մլրդ-ի ապառքների ներման գումարի չափը. մարդիկ եղել են, որոնք վճարել են»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով դրված չէ կարմիրգծերի և արագաչափերի վերացման հարցը. «Ես շրջանառության մեջ եմ դրել շարժական արագաչափերի, շարժական տեսախցիկների վերացման հարցը»:
Մանրամասները՝ տեսանյութում: