Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը: Ինչպես հայտնում է կազմակերպությունն իր կայքում, բացի դաշինքի 29 անդամ երկրների պատվիրակություններից՝ տարբեր ձևաչափերով աշխատանքի են հրավիրված տասնյակ գործընկեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցները:
Ծրագրի առանձին կետը կդառնա ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին հրավիրվել են նաև Ուկրաինան ու Վրաստանը:
Գագաթնաժողովի ինտրիգը կդառնա դիրքորոշումը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզբաղեցնի դաշինքի համար առանցքային հարցերի շուրջ: Հաշվի առնելով Թրամփի հայտարարությունների և որոշումների անկանխատեսելիությունը՝ Կանադայում «Մեծ յոթյակի» գագաթնաժողովի անհաջողության մասին հիշողությունը ստիպում է շատերին անհանգիստ սպասել գագաթնաժողովին: Թրամփը բազմիցս մեղադրել է եվրոպական երկրներին, որ նրանք բավականաչափ վճարումներ չեն կատարում ՆԱՏՕ-ին:
Գագաթնաժողովին նաև նախատեսվում է հաստատել «բաց դռների» քաղաքականությունը և քննարկել դաշինք Մակեդոնիայի հրավերի հարցը: