Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք համայնք‚ քննարկել խմելու և ոռոգման ջրի հարցերը
Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի և խոշորացված համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ, եղել համայնքների դպրոցներում, ապա այցելել Մշակույթի Տուն և բուժամբուլատորիա։
Այցի հիմնական նպատակը Ակունք համայնքի Նոր գյուղում նշանակված հանրային լսումներն էին։
Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է խմելու և ոռոգման ջրի հարցերը, ճանապարհների խնդիրներն ու գյուղում առկա հրատապ լուծում պահանջող այլ հարցեր:
Խոշորացված համայնքի ղեկավարի կողմից վարչական նոր ղեկավարի նշանակման համար գյուղի հանրության կողմից 4 թեկնածություններ են առաջադրվել, որոնցից յուրաքանչյուրը հանդես է եկել համառոտ կենսագրականով և ծրագրային ելույթով։
Առաջադրված թեկնածություններից Ակունք համայնքի ղեկավարը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կնշանակի վարչական նոր ղեկավարին։
«Սեպտեմբեր ամսին Ակունք համայնքում ունենալու ենք արդեն իսկ վերանորոգված և ջեռուցվող մանկապարտեզ»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը: