ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի մարմինը դուրս է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից (տեսանյութ)
Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարիչ մարմինը դուրս է գալիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ իր անվստահությունը հայտնելով Լոս Անջելեսում գործող հիմնադրամի գործունեության նկատմամբ։
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Հայաստանում տեղի ունեցած վերջին իշխանափոխությունից հետո ակնկալում էինք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներսում ևս փոփոխություններ տեղի ունենան, սակայն մայիսին, երբ տեղի ունեցած հոգաբարձուների վերին մարմնի ժողովը, 3 տարով երկարաձգվեց ԱՎ–ի պաշտոնավարման ժամանակաշրջանը, ինչն այստեղի հոգաբարձուների խորհրդի համար զարմանալի էր»,–«Ամերիկայի ձայն»–ին ասել է կուսակցության ներկայացուցիչը։
Անդրադառնալով հիմնադրամում տեղի ունեցած սկանդալային բացահայտումներին՝ ՍԴՀԿ–ն որոշել է դիմել կտրուկ քայլի՝ դուրս գալով համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից, դրանով փորձելով ուշադրություն հրավիրելով խնդրի վրա։
Նրանք հուսով են, որ իրենց քայլով կնպաստեն համահայկական հիմնադրամի առողջացման, նյութական միջոցների արդյունավետ օգտագործման և ժողովրդի վստահության վերականգնման գործընթացին։