Համացանցում հրապարակվել է Ջորջ Քլունիի վթարի տեսանյութը
Ինչպես հայտնի է, Ջորջ ու Ամալ Քլունիները հիմա Սարդինիայում են գտնվում, որտեղ Քլունին նկարահանվում է Catch 22 հեռուստասերիալում:
Երեկ Ջորջ Քլունին նկարահանման հարթակի ճանապարհին վթարի է ենթարկվել իր սկուտերով։ Ճանապարհին նա բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի:
Դերասանին հիվանդանոց էին տեսափոխել ձեռքերի, ոտքերի ու ազդրի թեթև վնասվածքներով։ Դերասանին հիվանդանոցից տուն է տարել կինը՝ Ամալ Քլունին։