Մահվան ելքով վթար Տավուշում. մեքենայի ղեկին զինծառայող է եղել. կա 1 զոհ, 6 վիրավոր
Այսoր` հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 35 PV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի Բերդի հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն է, վիրավորներն են վարորդի քույրը և 2 անչափահաս երեխաները։ Վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Մանրամասները՝ այստեղ: