Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել վարչապետի նստավայրի մոտ
Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:
«Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշել ենոստիկանության լրատվական բաժնից: Այլ մանրամասներ կտրվեն առաջիկայում: