Բնապահպանության նախարարը՝ Ամուլսարի մասին
«Ամուլսարի շահագործման ուղղությամբ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արդեն սկսել է ստուգումները: Ստուգումները մի քանի բաղադրիչով է լինելու՝ և՛ բնապահպանական մասով, և փաստաթղթային առումով»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ստուգումների համար նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված:
Նախարարի խոսքով՝ թեպետ ՀՀ օրենսդրությունը հանքարդյունաբերության գործունեությունը չի արգելում, սակայն կարծիք հայտնեց, որ «նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարանային չէ և երկարժամկետ գործունեությունը որևէ ձևով արդարացված չէ»:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ բնապահպանները պայքարում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն ուղղված գործողութունների դեմ՝ պահանջելով դադարեցնել շինաշխատանքները:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ավարտվեց Ամուլսարի հանքի շահագործման թեմայով վարչապետի, բնապահպանների, «Լիդիանի» ներկայացուցիչների հետ հանդիպումը: Կառավարության ղեկավարի առաջարկը չգոհացրեց բնապահպան