Գիշատիչ թռչնի սպանության հերթական դեպքը

Կենդանիների հայ պաշտպանները և հանրությունը վրդովված են գիշատիչ թռչնի սպանության հերթական դեպքով:
Facebook-ում լուսանկարների հերթական շարքն է հայտնվել, որոնցում Արգիշտի Գեղամյան լուսանկար է հրապարակել սպանված շամբաճուռակի հետ: Նրա էջում այս լուսանկարն արդեն չկա, սակայն համացանցի վրդովված օգտատերերը բազմաթիվ պատճեններ են տեղադրել:
Թռչնաբանության պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանի խոսքով՝ սովորական շամբաճուռակը Կարմիր գիրք չի մտած, սակայն սպանության համար տուգանք է նախատեսված: «»
«Ցանկանում եմ հուսալ, որ իրավապահ մարմինները կպարզեն թռչնի սպանության հանգամանքները, եւ եթե մեղավորներ կան, նրանք օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրեն»,- ասել է նա:
: