Փաշինյանի աշխատավարձը, համազգեստը և ժամացույցը․ ռուս բլոգերի անդրադարձը (տեսանյութ)
Ռուսաստանցի վիդեոբլոգեր Ալեքսանդր Ռոմանովը, որը լուսաբանել է թավշյա հեղափոխությունը Հայաստանում եւ մի քանի անգամ անդրադարձել հետհեղափոխական շրջանում կառավարության գործողություններին, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա նկարել է վարչապետի առօրյան, սակայն դրա առավոտյան հատվածը՝ մարզասրահից մինչև աշխատավայր: Նրանք խոսել են Փաշինյանի աշխատավարձի, համազգեստի, ժամացույցի և ուրիշ այլ թեմաների մասին: Ռոմանովին, մասնավորապես, զարմացրել է, որ Փաշինյանի շարասյունը կանգնում է լուսացույցի կարմիր լույսի տակ: