Հուլիսի 9-ից 10-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես՝ խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 7, թմրամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: