Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, զուգընթաց շարունակվում է բողոքի ակցիան.ուղիղ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգային հարցերից է վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը:
Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են, այդ պատճառով որոշվել է Գերագույն խորհրդի ժողովն այսօր գումարել:
Նշենք նաև, որ Գերագույն հոգևոր խորհդի ժողովին զուգընթաց շարունակվում է «Նոր Հայաստան, նոր Հաայրապետ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան: